Рубрика: Պրակտիկայի փաթեթ

ՊԱՏՈՒՄ

ԻՄ ՕՐԱԳԻՐԸ

Без названия (1)Եսՙ  ելնելով այս իրավիճակից, կուզեի փոքր ինչ նկարագրել իմ առօրյան: Ինչպիսի՞ն է այն, ինչպե՞ս է անցնում իմ օրը ՙ<կարանտինի> ընթացքում: Յուրաքանչյուր մարդ ունի իր կյանքի ,իր օրվա օրագիրը: Նախ ասեմ, որ օրս սկսվում է միշտ դրական լիցքերով, քանի որ ժպիտն ու սերն է օգնում դիմանալ ու ճիշտ կազմակերպել օրվա սկիզբն ու ավարտը:Դժվար է նկարագրել ամեն մանրուք, բայց փորձեմ կիսով չափ պատմել: Նախ ասեմ, որ շատ եմ ցավում այն իրավիճակի համար. որը տիրում է հիմա: Այս չարաբաստիկ վիրուսը , որը կոչվում է<թագավիրուս>, խորտակել ու կլանել է երկրագնդի 70%-ը: Օրս սկսվում է խիստ մաքրությամբ,և այսպես շարունակվում է մինչև երեկո: Կատարում եմ տնային գործեր, որոնք բնորոշ են յուրաքանչյուր կնոջը: Սիրում եմ պատրաստել համեղ կերակրատեսակներ: Օրվա 2-րդ կեսին զբաղվում եմ ինձ հարազատ աշխատանքով: Դաս եմ պարապում իմ սիրելի աշակերտների հետ ,հեռավար: Երբեք չեմ մտածել , որ կգա մի օր,  և ես կկարողանամ դաս անել հեռավար կարգով-առցանց: Հաճելի է, երբ երեխաները սիրով են լսում քեզ և վերադարձնում քո տված գիտելիքները:Սիրում եմ զբոսնել մեր բակում, զբաղվել ծաղիկների հետ, մշակել և խնամել:Tulips Կարոտում եմ գարնան բույրն ու տեսքը: Երեկոյան զբաղվում եմ և’ իմ դասերով, և’ տղայիս: Սիրում եմ ժամանակ անցկացնել ընթերցանությամբ, լսել երաժշտություն, և շատ հաճախ հետևում եմ օրվա նորություններին: Օրս ավարտում եմ այն մտքով և ակնկալիքով, որ կբացվի լույսը և բոլորը առողջացած կլինեն: Տա Աստված, որ մեկ օր առաջ կորչի այս չարաբաստիկ հիվանդությունը: Կարոտում եմ մեր օրերը, որոնք անցնում էին Տիգրան Հայրապետյան գրադարանում: Կարոտում եմ ձեզ, իմ սիրելի ուսուցիչներ: Վերջում կուզեմ հատուկ Շնորհակալություն հանձնել մեր հերոս բժիշկներին, որոնք հերոսաբար պայքարում են մեր առողջության համար: Շնորհակալ ենք:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s