Рубрика: Հայ ժողովրդական բանահյուսություն և մանկական գրականություն

Անեկդոտներ կորոնավիրուսի մասին

Տանը արտակարգ դրության ժամանակ 5650 դրամ գտա։ Ինձ թվում է՝ եթե մի քանի օր էլ տանը մնամ, անկողնու տակից կգտնեմ Վանո Սիրադեղյանին»:

Հաշվի առնելով ներկայիս իրավիճակը՝ հղիության ժամկետները մեկ ամսով հետաձգվում են։ Առողջապահության նախարարություն»։

***

Երկու արցախցի զրուցում են, մեկը թե․

-Ադա, գուդու՞մ ես, վեր կորոնավիրուսը ճընապա ինգած կյամա։ (Այ տղա, գիտե՞ս, որ կորոնավիրուսը ճանապարհ ընկած գալիս է)

— Ջիհանդամը կյա, ազարը տրա պկին կաղնի, մունք պատրաստընք,  մինա Արցախը տալու չենք։ (Ջհաննամ գա, ցավը դրա կոկորդին կանգնի, մենք պատրաստ ենք,  մեկա Արցախը չենք տալու):

***

Ինչո՞ւ եք դրսում, չեք վախենում կորոնավիրուսից։

-Չէ, չեմ վախենում, ես մեծ վարկեր ունեմ, ինձ հաստատ կփրկեն )))

                            ***

Այս դժվար օրերին մենք պետք է համախմբվենք, բռունցք դառնանք և իրարից հեռու գտնվենք։

Оставьте комментарий