Избранное
Рубрика: Գրքերի աշխարհ

իմ սիրելի գիրքը

imagesՍա հաճելի ընթերցանության ձեռնարկ է ամուսնացած զույգերի համար: Հեղինակը փորձում է ամուսիններին օգնել ծանր հարաբերությունները «բուժելու» գործում: Նա առաջարկում է 5 բաղադրատոմս, սիրո 5 լեզու՝ «խրախուսանքի խոսքեր ասելու, օգտակար լինելու, նվերներ անելու, միասին ժամանակ անցկացնելու և ֆիզիկապես շփվելու» հորդորներով: Գերի  Չեփմենը գրականություն է բերել նոր բանաձև: Նրա տեքստերը զգուշորեն «նորոգում են» ներընտանեկան հարաբերությունները։  Նրա խորհուրդներն էֆեկտիվ են, օգնում են ամուր ընտանեկան կապեր ստեղծել և պահպանել դրանք։ Սա ունիվերսալ ձեռնարկ է՝ խորհուրդների ու օրինակների մեծ պաշարով: Սիրո 5 լեզուները կարող են կարդալ բոլորը, այն չի ճանաչում սեռ, տարիք և ազգություն:

Կարդում ենք` Ղազարոս Աղայան

Ջաննի Ռոդարի

978-9939-68-340-9.b

Ըստ իտալական լեգենդի՝ ամեն տարի՝ Աստվածահայտնության տոնին, Բեֆանան տնետուն է շրջում և երեխաներին նվերներ բաժանում:
Ջաննի Ռոդարիի այս գողտրիկ պատմության մեջ պառավ Բեֆանան խաղալիքների փոքրիկ խանութ ունի: Խաղալիքները, ցուցափեղկին կանգնած, հետևում են ձյունապատ փողոցի անցուդարձին՝ հնազանդ իրենց «լարովի» ճակատագրին ու խանութի քմահաճ տիրուհու կամքին: Սակայն հայտնության գիշերը նրանք կենդանություն են առնում, նստում «Երկնագույն նետ» անունով հրաշալի գնացքը և որոշում իրենք իրենց նվիրել այն երեխաներին, որոնց խեղճ ծնողները չեն կարող զավակների համար նվերներ գնել: Երկնագույն նետի ուղևորները դառնում են սիրո, անձնազոհության և համերաշխության հրաշալի օրինակ փոքրիկ ընթերցողների համար:

Рубрика: Պրակտիկայի փաթեթ

Արտակարգ դրության ժամանակ գրադարանների գործունեությունը.

imagesԵլնելով արտակարգ դրությունից, գրադարանները դադարեցրել են սպասարկումը եվ գրադարանային մնացյալ աշխատանքները: Այս օրերին գրադարանները աշխատում են հեռավար կարգով , նոր գրքեր ընտրելու եվ ձեռք բերելու ուղղությամբ: Նոր գրքերը տեղադրվում են մեդիա գրադարան, որտեղից ընթերցողը կարող է ձեռք բերել իրեն հետաքրքրող գիրքը: Գրադարանի առաքելությունը ընթերցողի հետ անմիջական կապն ք: Գիրք տալ-ստանալը ,բայց այս իրավիճակում դա հնարավոր չէ: Համացանցի հնարավորությունից յուրաքանչյուրը օգտվում է անհատապես, արտակարգ դրության պարագայում հարկադիր պարապուրդում գտնվող գրադարանի աշխատակցի ներկայությունը դժվար է պատկերացնել: Եթե լինում է հարկ շփվել եվ քննարկել անհատական ընթերցողի հետ, ապա կապը իրականացվում է հեռախոսի կամ այլ կայքերի միջոցով: Ելնելով այս իրավիճակից , միջոցառումները անցկացվել են առցանց: Տեղի է ունեցել միջոցառումներ նվիրված 20-րդ դարի ամենաազդեցիկ գրքերից մեկի հեղինակին’ Աննը Ֆրանկին: Նրան է նվիրվել նաև ապրիլի 13-20-ը անց կացվող Ազգային Գրադարանային շաբաթը: Ընթերցողների հետ գրադարանի կապը մնայուն պահելու, նրանց ընթերցելու մշակութային ծառայությունից օգտվելու իրավունքը պաշտպանելու նպատակով Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը եվ Հայկական գրադարանային ասոցիացիան առաջարկում են իրականացնել ընթերցանության եվ մշակութային համատեղ ծրագիր’ առցանց տարբերակով:

timthumb

https://impoqrik.am/jamanc/arakne8.htmlmocak.am

Իրականացվել են մի շարք միջոցառումներ:

ապրիլի 22 — Երիտասարդ գրադարանավարի դպրոց, որի մասնակիցները կստանան անվանական վկայագրեր: Այս ձևաչափն ընդգրկում է դասախոսություններ, շնորհանդեսներ, վարպետության դասեր և կլոր սեղան-քննարկումներ:

ապրիլի 23 — «Ձևավորելով գրադարանների ապագան» խորագրով IV ֆորսայթ-նստաշրջանը IFLA-ի գլխավոր քարտուղար Ջերալդ Լայթների մասնակցությամբ.  ձևաչափը ենթադրում է խմբակային աշխատանք: Աշխատանքային լեզուն ռուսերենն է: Ստեղծվել է ծրագիր<< Տնից թանգարան եւ գրադարան>>առցանց ծրագիրը: Այն իրենից ենթադրում է սոցիալական ցանցերում մի շարք կրթամշակութային ծրագրերի կազմակերպում եւ իրականացում՝ հրավերներն ուղղելով հնարավոր բոլոր խմբերին, այդ թվում՝ ուսումնական հաստատություններին, մշակութային, տեղեկատու հարթակներին, անհատներին: Թանգարանների եւ գրադարանների առաջարկի ցանկում ընդգրկված են ընթերցանություն, հեքիաթապատում, նկարչական, գրական, երաժշտական, անիմացիոն, խաղեր, մանկապատանեկան մրցույթներ, ճանաչողական ֆիլմեր, պրեմիերաներ, ցուցահանդեսներ եւ առցանց այլ ծրագրեր:Հեռավար կերպով աշխատել է նաև Տիգրան Հայրապետյան գրադարանը: Այն ունի մեծ ընթերցասրահ:

8Fc6NLBi4z

Ընթերցասրահը տեղեկատվական մատենագիտական կենտրոն է և անընդհատ համալրվում է ընտիր գրականությամբ, մեթոդական ձեռնարկներով, զանազան հանրագիտարաններով և բառարաններով, քարտեզներով և ատլասներով։ Ընթերցասրահը ծառայում է նաև ակումբային հավաքներ, սեմինարներ և տարբեր հանդիպումներ անցկացնելուն։Տեղադրված համակարգիչները ծառայում են գրադարանից օգտվողներին ինտերնետում արագ ինֆորմացիա գտնելու համար։ Էլեկտրոնային գրադարանի աշխատողը ստեղծում է մանկավարժների և աշխատողների համար համապատասխան առարկայի մասին թղթապանակներ։ Այստեղ անցկացվում են ինֆորմատիկայի և այլ առարկաների՝ համակարգիչ պահանջող դասեր։Մի խոսքով, այն ամենը,  ինչը կատարվում էր շփման միջոցով, հիմա կատարվում է հեռավար.առցանց: Տա Աստված , որ շուտ ավարտվի այս իրավիճակը եվ նորից անցնենք բնականոն կյանքին:
Նախագիծ << Ես դարձա Սեբաստացի>
https://youtu.be/swMYp4Kst9o
Рубрика: Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տոներն ու ծեսերը

ԶԱՏԿԱԿԱՆ ՏՈՆ

Զատիկը եկեղեցական Սուրբ Յարութիւն տօնն է, տօնը շարժական է, համապատասխանում է գարնան օրահաւասարին՝ լուսնի լրմանը յաջորդող Կիրակի օրուան։ Ընդունուած էր Զա­տիկին տնօրհնէ­քի արա­րողու­թիւն կա­տարել.

Գի­նին է կար­միր, տէր­տէ­րը կ՚օրհնէ,
Զա­տիկն է եկել, մա­տաղը կ՚օրհնէ,
Մեր մա­տաղիկն է մեր աք­լո­րիկ,
Մեռ­նեմ ես նրա խո­րոտ կա­տարին։

Զա­տիկը գա­լիս է խինդ ու խա­ղով, երգ ու պա­րով։

Շատ էին եւ խա­ղերը, հիմ­նա­կանում՝ ձուախա­ղերը։ Զատ­կուան կար­միր հաւ­կիթնե­րը կա՛մ գլո­րում էին, եւ ումն առա­ջինը հա­սաւ, նա շա­հում էր մնա­ցած հաւ­կիթնե­րը, կա՛մ ձեռքե­րին բռնած հա­րուա­ծում էին, այս ան­գամ յաղ­թող էր նա, ու­մը որ չջար­դուեց, կա՛մ, ինչպէս պա­տանի­ներն էին անում, վա­զելով հաս­նում էին նա­հապե­տի գա­ւազա­նից կա­խուած կար­միր հաւ­կիթնե­րին։

Ու այս ամ­բողջ ըն­թացքին եր­գում էին… Յա­ճախ տե­ղում յօ­րինւում էին նոր եր­գեր, նոր պա­րեղա­նակ­ներ՝ ամէ­նը Զա­տիկի, գար­նան, հող ու բեր­քի առա­տու­թեան, բնու­թեան, բա­րեբե­րու­թեան թե­մանե­րով։

Արեւն է ծա­գեր վեր մեր եր­դի­քին,
Ծա­գեր է ծա­գեր լոյս մեր Լու­սա­ւոր­չին։
Զա­տիկն է բե­րէ լոյս մեր եր­դի­քին,
Հա­ւիկն է ար­թուն Սուրբ Կա­րապե­տին.
Կար­միր է հաւ­կիթն մեր Սուրբ Զա­տիկին,
Հա­ւիկն է ածել Սուրբ Կա­րապե­տին։

 

Եր­գերն յա­ճախ այնքան նուրբ էին, այնքան պատ­կե­րաւոր, այնքան փխրուն…

Քա­մին սա­րին զղզղաց,
Բա­րակ անձրեւ շղշղաց,
Դա­լար տե­րեւ դող­դո­ղաց,
Լուսնակն անուշ, հովն անուշ,
Անձրե­ւի հոտն անուշ։

ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿԸ ՄԵՐ ՏԱՆԸ

 

 

 

Рубрика: Պրակտիկայի փաթեթ

ՊԱՏՈՒՄ

ԻՄ ՕՐԱԳԻՐԸ

Без названия (1)Եսՙ  ելնելով այս իրավիճակից, կուզեի փոքր ինչ նկարագրել իմ առօրյան: Ինչպիսի՞ն է այն, ինչպե՞ս է անցնում իմ օրը ՙ<կարանտինի> ընթացքում: Յուրաքանչյուր մարդ ունի իր կյանքի ,իր օրվա օրագիրը: Նախ ասեմ, որ օրս սկսվում է միշտ դրական լիցքերով, քանի որ ժպիտն ու սերն է օգնում դիմանալ ու ճիշտ կազմակերպել օրվա սկիզբն ու ավարտը:Դժվար է նկարագրել ամեն մանրուք, բայց փորձեմ կիսով չափ պատմել: Նախ ասեմ, որ շատ եմ ցավում այն իրավիճակի համար. որը տիրում է հիմա: Այս չարաբաստիկ վիրուսը , որը կոչվում է<թագավիրուս>, խորտակել ու կլանել է երկրագնդի 70%-ը: Օրս սկսվում է խիստ մաքրությամբ,և այսպես շարունակվում է մինչև երեկո: Կատարում եմ տնային գործեր, որոնք բնորոշ են յուրաքանչյուր կնոջը: Սիրում եմ պատրաստել համեղ կերակրատեսակներ: Օրվա 2-րդ կեսին զբաղվում եմ ինձ հարազատ աշխատանքով: Դաս եմ պարապում իմ սիրելի աշակերտների հետ ,հեռավար: Երբեք չեմ մտածել , որ կգա մի օր,  և ես կկարողանամ դաս անել հեռավար կարգով-առցանց: Հաճելի է, երբ երեխաները սիրով են լսում քեզ և վերադարձնում քո տված գիտելիքները:Սիրում եմ զբոսնել մեր բակում, զբաղվել ծաղիկների հետ, մշակել և խնամել:Tulips Կարոտում եմ գարնան բույրն ու տեսքը: Երեկոյան զբաղվում եմ և’ իմ դասերով, և’ տղայիս: Սիրում եմ ժամանակ անցկացնել ընթերցանությամբ, լսել երաժշտություն, և շատ հաճախ հետևում եմ օրվա նորություններին: Օրս ավարտում եմ այն մտքով և ակնկալիքով, որ կբացվի լույսը և բոլորը առողջացած կլինեն: Տա Աստված, որ մեկ օր առաջ կորչի այս չարաբաստիկ հիվանդությունը: Կարոտում եմ մեր օրերը, որոնք անցնում էին Տիգրան Հայրապետյան գրադարանում: Կարոտում եմ ձեզ, իմ սիրելի ուսուցիչներ: Վերջում կուզեմ հատուկ Շնորհակալություն հանձնել մեր հերոս բժիշկներին, որոնք հերոսաբար պայքարում են մեր առողջության համար: Շնորհակալ ենք:

Рубрика: English

Dear Yoko

Let me tell you about my family. I live with my mum, my dad and my big sister. We live in California. My mum’s name is Carmen. She’s Mexican and she speaks English and Spanish. She’s a Spanish teacher. She’s short and slim, she’s got long, brown hair and brown eyes. My dad’s name is David. He’s American. He’s tall and a little fat! He’s got short brown hair and blue eyes. He works in a bank. My sister Shania is 14 and she loves listening to music. She listens to music all the time! She’s got long brown hair and green eyes, like me. I’ve got long hair too. We’ve got a pet dog, Brandy. He’s black and white and very friendly.

My Favorite Meal

        Since eating is probably among almost everyone’s favorite things to do, everyone probably has a favorite meal of the day.  That is breakfast, lunch, or dinner.  My favorite meal is dinner.

Dinner is the last meal of the day, and that’s one of the reasons why I love it.  Every day I’m home from doing something tiring, such as school, I just want to go home and munch down on food.  Dinner is the meal that I get to do that.  It’s also the biggest meal.  And like I said earlier, eating is one of everyone’s favorite things to do.  What better meal is there than the one were you can eat the most after a long day?  Another reason why dinner is my favorite meal is because it not only has the most food, but it has the best food too.  The food you eat at dinner is usually better than what is eaten for lunch, and definitely breakfast in my opinion.  During breakfast, cereal, bacon, eggs, waffles, and pancakes are eaten.  During lunch, you generally eat a piece of meat with another food rich in grain or a vegetable.  During dinner, some commonly eaten foods are burgers, chicken, and steak.  And those are only the main dishes.  When the side dishes and desserts are added in, it gets even better.

Nothing will ever change the fact that dinner is the best meal of the day.

 

Рубрика: Հայ ժողովրդական բանահյուսություն և մանկական գրականություն

Անեկդոտներ կորոնավիրուսի մասին

Տանը արտակարգ դրության ժամանակ 5650 դրամ գտա։ Ինձ թվում է՝ եթե մի քանի օր էլ տանը մնամ, անկողնու տակից կգտնեմ Վանո Սիրադեղյանին»:

Հաշվի առնելով ներկայիս իրավիճակը՝ հղիության ժամկետները մեկ ամսով հետաձգվում են։ Առողջապահության նախարարություն»։

***

Երկու արցախցի զրուցում են, մեկը թե․

-Ադա, գուդու՞մ ես, վեր կորոնավիրուսը ճընապա ինգած կյամա։ (Այ տղա, գիտե՞ս, որ կորոնավիրուսը ճանապարհ ընկած գալիս է)

— Ջիհանդամը կյա, ազարը տրա պկին կաղնի, մունք պատրաստընք,  մինա Արցախը տալու չենք։ (Ջհաննամ գա, ցավը դրա կոկորդին կանգնի, մենք պատրաստ ենք,  մեկա Արցախը չենք տալու):

***

Ինչո՞ւ եք դրսում, չեք վախենում կորոնավիրուսից։

-Չէ, չեմ վախենում, ես մեծ վարկեր ունեմ, ինձ հաստատ կփրկեն )))

                            ***

Այս դժվար օրերին մենք պետք է համախմբվենք, բռունցք դառնանք և իրարից հեռու գտնվենք։

Рубрика: Հայ ժողովրդական բանահյուսություն և մանկական գրականություն

Անեկդոտի ծագումը

imagesԱնեկդոտները հիմնականում անանուն ստեղծագործություններ են և տարածվում են մեծ մասամբ բանավոր կերպով։ Նրանց մեջ երգիծվում են կենցաղի, հասարակական-քաղաքական կյանքի զանազան ծիծաղաշարժ դեպքեր, մարդկային բնավորության բացասական գծեր։ Անեկդոտն աչքի է ընկնում սուր երգիծական բովանդակությամբ, անսպասելի ավարտով։ Անեկդոտներ են գրել նաև անհատ հեղինակներ: Ժողովրդական բանավոր երգիծանքը դարերի խորքից է գալիս: Այդ երգիծանքի
մաս կազմող մանրապատումներն ու զվարճախոսությունները1
՝ անեկդոտները2
,
տարբեր տարածաշրջաններում հայոց մեջ տարատեսակ անվանումներ են ունեցել՝
առակ, բեթ (բեյթ), գափ (գյափ), շուխ, շուլուխ, հանաք, պընկըլ-պունգըլ, մասալ, զա-
րափ(ֆ)աթ և այլն: Գիտական ու գրական շրջանակներում ևս դրանք զանազան ան-
վանումներով են հանդես եկել՝ առասպել, զվարճալիք, խնդուկ, մանրադէպ, մանրա-
վէպ, սրախոսություն-սրամտություն, ժողովրդական երգիծական մանրապատում,
զվարճապատում, զվարճախոսություն, անեկդոտ (վերջինս XIX դ. երկրորդ կեսից
սկսեց շրջանառվել նաև ժողովրդի մեջ) և այլն:
Իսկ ինչպե՞ս են դրանք բնութագրվում ժողովրդի կողմից և տարբեր բառարաննե-
րում, լեզվաբանների, մշակութաբանների, բանագետների, գրականագետների ու-
սումնասիրություններում, գրողների հրատարակած գրքերում ու բանահավաքների
ժողովածուներում ի՞նչ հատկանիշներով են ներկայացված:
Հր. Աճառյանի «Հայերեն արմատական բառարանում» առակ նշանակում է նաև
«փոքր պատմութիւն՝ ուր կայ մի բարեխրատ օրինակ: …Երբ առակը պարզ չէ և նմա-
նութիւնը դժուարըմբռնելի, այն ժամանակ նա դառնում է ,,առեղծուած, հանելուկ:
Իսկ երբ ամփօփուած է մի կարճ ձևի մէջ, համարւում է ,,առած, ասացուած,,

Без названия (1)Մի անգամ հարկային տեսուչը բողոքում է իր գործընկերոջը.
– Ինչպիսի անհասկացող հարկատու էր հանդիպել: Ես իրեն մի անգամ բացատրեցի, թե ինչպես պետք է լրացնել հայտարարագիրը, նա չհասկացավ: Երկրորդ անգամ բացատրեցի` էլի չհասկացավ: Երրորդ անգամ բացատրեցի` ես հասկացա, ինքը էլի չհասկացավ…

* * *Տարեկան հաշվետվություն հանձնելիս… Տեսուչ.”Ձեր հաշվեկշռի ակտիվները չեն համապատասխանում պասիվներին”: Հաշվապահ. “Իսկ որտե՞ղ է գրված, որ նրանք պետք է համապատասխանեն”:

* * *Աշխատողը 20000 դրամ պակաս աշխատավարձ է ստանում և դիմում է հաշվապահին.
– Դուք ինձ 20000 դրամ պակաս եք տվել:
– Ամեն ինչ ճիշտ է,- ասում է հաշվապահը,- անցած անգամ, երբ Ձեզ 20000 դրամ ավել էին տվել, ինչու՞ լռեցիք:
– Մեկ անգամ սխալվեցիք` դրա վրա կարելի է աչք փակել, բայց երկրորդ անգամ արդեն շատ կլինի…

Рубрика: Հայ ժողովրդական բանահյուսություն և մանկական գրականություն

Առած _Ասացվածք

unnamedԱռած-ասացվածքները ուղիղ և փոխաբերական իմաստ ունեցող պատկերավոր  ասույթներ  ու դատողություններ են, որոնցում  կյանքի յուրաքանչյուր երևույթ բնութագրվում է  հակիրճ, սրամտորեն և կատարյալ ամբողջականությամբ: Ինչպես ժողովրդական բանարվեստի մյուս ձևերը, առած-ասացվածքները ևս առաջացել են խոր հնադարում և հասարակական կյանքի զարգացմանը զուգընթաց արտացոլել ժողովրդի դարավոր կենսափորձը,  պատկերացումներն ու բարոյախոսությունը,  տարբեր դարաշրջաններում ժողովրդի կյանքում տեղ գտած սոցիալական անհավասարությունները, ապագայի հանդեպ լավատեսությունն ու ձգտումները:

Առած-ասացվածքները մաթեմատիկական ճշգրտություն, կուռ տրամաբանություն  ունեցող խոսքային  բանաձևումներ են, որոնցում խտացված են ամեն առարկայականի հանդեպ ժողովրդի  ունեցած պատկերացումները: Նրանց մեջ բառերը քիչ են, իսկ մտքերը՝ շատ ու խորիմաստ:

Շատ լայն են հայկական առած-ասացվածքների թեմաները, բովանդակային ընդգրկումը: Թե՛ բնությունը՝  իր տարրերով, երևույթներով, կենդանական ու բուսական աշխարհով և թե՛ մարդկային կյանքն ու կենցաղը՝ իր առարակայական  դրսևորումներով անսպառ աղբյուր են եղել հայ մարդու մտքի ու երևակայության համար:  Դրանով է հավանաբար պայամանավորված այն փաստը, որ  հայկական առած-ասացվածքներն  առանձնանում են իրենց ձևի և բովանդակության ինքնատիպությամբ:  Սույն հոդվածի շրջանակում նպատակ ունենք քննելու հայկական առած-ասացվածքների կառուցվածքային մի քանի առանձնահատկություններ:

Մեր առած-ասացվածքների պոետիկային բնորոշ հատկանիշներից մեկը նրանց  սեղմությունն ու հակիրճությունն է, պարզությունն ու դիպուկությունը:  Ամենախորիմաստ  ու ընդարձակ մտքերն անգամ  արտահայտվում են մի քանի բառով, հակիրճ  ու  պարզ: Այսպես օրինակ՝

Մի ձեռը ծափ չի տա:

Ղարիբի  ուշքը միշտ ետևն ա:

Փետի ցեցը իրանից կըլի:

Թանկից էժանը չկա:

Ո՛չ մարդանման, ո՛չ մարդահավան:

Ուտող ուրացող:

Ծռուն դատավոր չեն էնե:

Ձմեռվան ծաղիկը կրակն է։

Հայկական առած-ասացվածքների  մի ստվար խումբ իր կառուցվածքով երկանդամ   ստեղծագործություն է:  Այդ անդամներն առանձին, ինքնուրույն  միտք ու միավոր են, հաճախ՝ իրար հակադիր միավորներ, բայց փոխադարձաբար կապված են իրար և լրացնում են միմյանց:  Սովորաբար դրանք  բարդ համադասական  կառույցներ են՝  կազմված քերականորեն իրար համազոր, հավասար նախադասություններից, որոնցում առանձնահատուկ տեղ ունեն ոչ միայն բառային կրկնություններն ու հականիշները, այլև գործողության հակադրությունը: Ահա դրանցից մի քանիսը՝

Շատ դատողին՝ շալե շապիկ, քիչ դատողին՝ շարե (մետաքս) շապիկ:

Մոր գովածը թող ու փախի, դըրկըցին  գովածը՝ առ ու փախի:

Մեկը կա՝ հազար արժե, հազար կա՝ մեկ չարժե:

Մի՛ ունեցիր հարյուր դահեկան,  ունեցի՛ր երկու բարեկամ:

Գիտունի հետ քար քաշի, անգետի հետ փլավ մի ուտի:

Հայկական առած-ասացվածքներում  շատ են հանդիպում և այնպիսիները, որոնցում նկատելիորեն ամուր է պատճառահետևանքային կապը: Իրենց քերականական կառուցվածքով դրանք սովորաբար բարդ ստորադասական նախադասություններ են,  որոնք ցույց են տալիս՝

  • գործողության հաջորդականություն (մինչև մեկը չլինի, մյուսը չի հաջորդի)

Մինչև գարուն չգա, ծառ պտուղ չի տա:

Չցանես նը, չես կանա քաղի:

Կարմիր ձու տու, կարմիր օր տամ:

  • մի գործողության պատճառով մյուսի ավարտ (մինչև մեկը եղավ, մյուսը վերացավ)

Մինչև թուրն էկավ, լեզուն գլուխը կտրեց:

Մինչև առուն վարարի, գորտի աչքը հո դուրս կգա:

Մինչև հաստը բարակի, բարակի հոգին  դուրս կգա:

Հայկական առած-ասացվածքներում կարևոր տեղ ունեն իրադրությունների կոմիզմը,  հումորը, հեգնանքն ու  երգիծանքը: Դրանք քննադատական խոսքի ամենադիպուկ տարրերն են,  որոնք  բոլոր ժամանակներում բնորոշ են եղել մեր ժողովրդի մտածողությանը: Անշուշտ,  կոմիզմը, հումորն  ու հեգնանքը ավելի մեղմ են ու հանդուրժող, իսկ ահա  երգիծանքը՝  ավելի սուր  ու անողոք, որում շատ ավելի խորն են քննադատվում  մարդկային ամենատարբեր արատները,  բարոյազուրկ մարդն ու նույնքան բարոյազուրկ երևույթները.

Ո՜վ դատի, ո՜վ ուտի:

Ո՜վ գողացավ կարագը, ո՜ւմ գցեցին մարագը:

Մի խելքը ամառ-ձմեռ ի՞նչ կանի:

Ձիու բազարում էշն ինչացո՞ւ ա:

Սար ու ձոր տերտերի փոր:

Քահանեն ու սատանեն մեկ են:

Ագռավը ինչքան լողանա, ղազ չի լինի:

Շուշանը շփոթ էփել չգիտեր, վանքի խավծարար դրին:

Բազարում ապրանքի հետ հոգի էլ են ծախում:

Հայկական առած-ասացվածքներում հաճախ են հանդիպում սուր և խորիմաստ երկխոսություններ: Դրանք ժողովրդական կենդանի խոսքի փայլուն դրսևորումներ են, որոնք  լեզուն դարձնում են ճկուն, ռիթմիկ ու խաղացկուն: Օրինակ՝

Շորն ասաց. – դու ինձ պահի բողչամիջին, ես քեզ պահեմ մարդամիջին:

Ա՜յ քչեր, ո՞ւր կերթաք: — Շատերի կուշտը:

Պտուկն ասեց, տակս ոսկի ա, շերեփն  ասեց՝ բա ես ո՞րդից եմ գալի:

Գիժը գնաց հարսանքատուն, ասաց՝ ըստեղ լավ ա, քանց մեր տուն:

Օխտը քենակալ մի ճամփով գնում ին, ասեցին. — Մի մարդ  էլ չկա, որ հետը խոսանք:

Ագռավն ասաց իր ճտին՝ մեռնեմ քու  սիպտակ տոտին:

Հայկական առած-ասացվածքների մի  մեծ խումբ  էլ չափածո խոսք է՝  տողավերջի  հանգավորումներով,  ռիթմիկ չափերով և հնչյունանմանություններով: Ահա մի քանի օրինակներ՝

Աշխարհն արոտ,  մենք մեջը կարոտ:

Տեղ կա ծով ա, տեղ կա սով ա:

Էկան տեսան՝ խեղճ ֆուխարա, զարկին գլուխն արին յարա:

Էկար մեր մեշեն, սավրի մեր փեշեն:

Հավը կածե, ուրուըը կտանե:

Մեր կա մերուկ է, մեր կա փտած ձմերուկ է:

Իր ստեղծողի՝ հայ ժողովրդի մտքի ու երևակայության պես հարուստ, խորն ու անսահման են հայկական ժողովրդական  առածներն ու ասացվածքներն իրենց թեմաներով,  գաղափարական բովանդակությամբ, ասելիքով, պատկերավորությամբ ու կատարելիությամբ:  Ու քանի կա հայ ժողովուրդը,  ժողովրդական բանարվեստի այս տեսակը կենդանի  ու կենսունակ է  լինելու  ու շարունակելու է հարստացնել  մեր ժողովրդական խոսքի անհատնում շտեմարանը:

Рубрика: Հայ ժողովրդական բանահյուսություն և մանկական գրականություն
  • Без названия (1)Աթաբեկ Հովհաննեսի Խնկոյանը ծնվել է Փամբակի շրջանի Ղարաբոյա գյուղում (այժմ կրում է Խնկոյան անունը)։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում՝ տիրացու Կարապետի ծխական դպրոցում, 1880 թվականից՝ Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գյումրի)՝ Մարտիրոս Պողոսյանի մասնավոր կրթարանում, ապա՝ երկու տարի անց՝ քաղաքային դպրոցում։ 18901910 թվականներին ստանում է որպես ուսուցիչ պաշտոնավարելու իրավունք։ Շուրջ 35 տարի նա մանկավարժական աշխատանք է կատարում տարբեր վայրերի, այդ թվում՝ հայրենի գավառի դպրոցներում: Ապա՝ Նալբանդ գյուղի դպրոցից, Հովհաննես Թումանյանի աջակցությամբ 1911 թվականին տեղափոխվել է Թիֆլիս, աշխատակցել «Հասկեր» ամսագրին, ուսուցչություն արել Ստեփան Լիսիցյանի պանսիոնում ու քաղաքային դպրոցում: Աթաբեկ Խնկոյանը 1923 թվականին լուսժողկոմատի կողմից հրավիրվում է Երևան՝ գրական-մանկավարժական աշխատանքի: Աշխատակցել է «Աշխատավոր», «Նոր աշխատավոր», «Աղբյուր», «Մաճկալ»

Խնկո Ապոր փոխադրություններից ու թարգմանություններից են «Պապն ու շաղգամը» (1911), «Քնած արքայադուստրը» (1912), «Առաջին դասը» (1927), «Ռոբինզոն Կրուզոն» (1932), «Գայլն ու գառը» (1941)։ Լայն ճանաչում են գտել «Ծաղկանց ծովը», «Մեղուն», «Բկլիկ ձկնիկը», «Կարմիր գարունը» բանաստեղծությունները։ Խնկո Ապոր երկերն աչքի են ընկնում ժողովրդական լեզվամտածողությամբ:

Без названия

Խոզն ու ագռավը

Մի դարավոր կաղնու տակ ագահ խոզը այնքան կաղին է ուտում, որ ընկնում ու փռվում է: Զարթնում է քնից ու տակից փորում է ծառի արմատները: -Ի՞նչ ես անում, ա՛յ անգետ,- հարցնում է վերևից ագռավը,-

Խա՞ղ ես անում ծառի հետ, կչորանա արմատից:

-Չորանում  է՝ չորանա, ինձ ի՞նչ օգուտ՝ զորանա, միայն թե կաղին ունենամ, ուտեմ, պառկեմ, գիրանամ:

-Ա՛յ ապերախտ կենդանի, ով քեզ նման վիզ ունի, կույր աչքերով չի կարող տեսնել, որ հյութալի կաղինը միայն ծառն է տալիս,- ասաց ագռավը խոզուկին:

Վատ ընկերը

Մի անգամ առյուծ արքան մռնչում է կողի ցավից: Գազանները ամեն կողմից գալիս են հիվանդին տեսակցելու: Նրանց մեջ չկա աղվեսը: Մեկն էլ մի պառավ գայլ է, որն ասում է. – Արքա, ախր ի՞նչ կա, որ աղվեսը` քեզ չի հարգել ու չի եկել:

Արքան հրամայում է, որ իր մոտ բերեն ըմբոստին: Հինգ-վեց գազան արքայի մոտ են բերում աղվեսին: Աղվեսն ասում է.

— Տեր վեհափառ, որ լսեցի` դու հիվանդ ես, ինձ հո գիտես, հա էստեղ, հա էնտեղ, վերջը գտա ցավիդ դեղը: Գայլի մորթին մուշտակ սարքի, միսը` եփի, խմի տաք-տաք: Հենց որ կքրտնես, կանցնի կողիդ ցավը:

Իսկույն գետնին դրին գայլին: Արքան հագավ գայլի կաշին: Միսը կերավ նախաճաշին: Կողը քրտնեց: Դողը անցավ:

Ագռավն ու աղվեսը

Բախտի բերմամբ, թե պատահմամբ ագռավը պանրի կտոր է գտնում: Առնում է կտուցը, նստում է ծառին: Աղվեսը տեսնում է ագռավին և որոշում է պանիրը խլել: Սկսում է գովաբանել ագռավին: Հրեշտակ է կոչում, աչքերը գովում, թևերը: Ասում է, որ այդպիսի գեղեցիկ թռչունը պիտի որ շատ գեղեցիկ ձայն ունենա: Խնդրում է, որ ագռավը երգի իր համար: Ագռավը անուշ խոսքերից հարբած ու հաճոյախոսությամբ գերված, բացում է կտուցը, որ երգի: Պանիրը վայր է ընկնում: Աղվեսը վերցնում է պանիրը և փախչում:

Աքլորն ու մարգարիտը

Աքլորը քուջուջ անելիս մարգարիտ է գտնում: Պիտանի բան չհամարելով, որոշում է տալ մարգարիտը այն հիմարին, որը գին կտա այդ քարին: Իր համար մեկ գարու հատիկը արժե հազար այսպիսի մարգարտահատիկ:

Կարիճն ու գորտը

Կարիճը խնդրում է գորտին, որ իրեն մեջքին նստեցնի և լճի մյուս ափը տանի: Գորտը նստեցնում է կարիճին իր մեջքին և սկսում է լողալ: Սակայն կարիճը չի համբերում և խայթում է գորտին: Երկուսն էլ խեղդվում են: